Posted in Ճամփորդություններ

Թումանյանի թանգարան ինստիտուտում

Մենք դասարանով գնացել թինք Թումանյանի թանգարան իստիտուտ։Թանգարան տանող աստիճանները հաշվելով բարձրացանք։Դրանք 54-ն էին,ճիշտ այնքան,որքան տարի,որ ապրել է Թումանյանը։Թանգարանում շատ գեղեցիկ էր։Այնտեղ մենք մուլտֆիլմ դիտեցինք։Տեսանք Թումանյանի գրադարանը։Այնտեղ շատ գրքեր կային,որոնք Թումանյանը պահել էր,որ ոչ-ոք չուզեր իրենից։Ինձ համար շատ հետաքրքիր էր թանգարանում։

Posted in Անգլերեն

15.02

Ընդգծված  բառերով կազմեք նախադասություններ։

I Iike to go to the park.

I am afraid of dog.

We go home at 1:30.

2. Կարդացեք և նույն հնչողությամբ բառերը միացրեք իրար՝ օրինակ՝ day-may

how, park, know, bark, my, go, bike, hi, now, see,  like, me

how- now

park-bark

know- go

my- hi

bike-like

see-me

Posted in Անգլերեն

08.02

Լրացրու նախադասությունները համապատասխան բառերով /clumsy, like skate, happy, dance, swimmer/

My friend is a good swimmer.

I …like………….to go to the skating rink.

The bear is very clumsy.

They …skate…….on the ice.

We are a……happy……family.

She can……dance……well.

Posted in Մայրենի

ՇՈՒՆՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ

Հովհաննես Թումանյան

I

Ժամանակով Կատուն ճոն էր,
Շունն էլ գլխին գդակ չուներ,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի,
Ճանկել էր մի գառան մորթի:

Եկավ մի օր, ձմեռվան մտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:

— Բարի’ աջողում, ուստա Փիսո,
Գլուխս մրսեց, ի սեր աստծո,
Ա՛ռ էս մորթին ու ինձ համար

Մի գդակ կարի գլխիս հարմար:
Վարձիդ համար միամիտ մնա՛,
Համա-համա շատ չուշանա:

— Աչքիս վրա, քեռի Քուչի,
Մի գդակ ա, հո մի քուրք չի․

Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա,
Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր oրհնած,

Միա՜յն, միա՜յն մի գդակի վարձ:

Ուրբաթ օրը քեռի Քուչին`
Ուստից առաջ` բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով` ծանր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց.

— Ուստեն ո՞ւր ա… փափախս ո՞ւր ա…
— Մի քիչ կացի, հրես կերևա:

II

Ուստեն եկավ քուրքը հագին,
Շանը տեսավ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փընթփընթաց,

Ու մուշտարու վրա թնդաց.
— Ցուրտը տարա՞վ… վա՜հ, տնա՛շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հլա նոր եմ
Ցրցամ տվել, թե որ կարեմ:

— Դե հե՛ր օրհնած, էտե՛նց ասա,
Էդ բարկանալդ էլ ընչի՞ս ա:
Փող եմ տվել, վախտին կարի,
Թե չէ` ասա, էգուց արի:
Հա՛մ ասում ես, հա՛մ չես կարում,

Հա՛մ խոսում ես, վրես գոռում,
Հա՛մ, հա՛մ, հա՛մ, հա՛մ,
Քանի, ախպեր, գնամ ու գամ…
Ասավ Քուչին ու նեղացած
Վերադարձավ գլուխը բաց:

III

Մին էլ եկավ, դարձյալ չկար.
Էս անգամը դիպան իրար.
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր,
Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն…

Բանը հասավ դիվանբաշուն:
Շունը մինչև գնաց, եկավ,
Ուստա Կատուն կոտրն ընկավ,
Գլուխն առավ ու մի գիշեր
Հայդե՛, կորավ. Էն կորչիլն էր․․․

IV

Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել,
Մտքում հլա դեռ պահում ա,
Որտեղ Կատվին պատահում ա,
Վեր ա թըռչում, վրա վազում,

Իրեն մորթին ետ ա ուզում.
Իսկ սևերես Կատուն հանկարծ
Ետ ա դառնում ու բարկացած
Փշտացնում ա. մթամ նոր եմ
Ցրցամ տվել, թե որ կարեմ:

Ճոն – մորթուց, կաշվից հագուստ կարող
որդիանց որդի – որտեղից որտեղ
ճանկել – թռցնել, ձեռք գցել
ձմեռնամուտ – աշնան վերջը, ձմռան սկիզբը
կուշտը – մոտ
քուրք – մուշտակ
կուճի —  գլուխ
հրես – ահա, հիմա
մուշտարի – հաճախորդ
վախտին – ժամանակին
ցրցամ տալ – ջուր ցանել, որ փափկի
դիպան իրար – կռվեցին, վիճեցին
դիվանբաշի – դատավոր
կոտրն ընկնել – աղքատանալ, սնանկանալ
մթամ – իբր

  1. Քո կարծիքով կատուն ինչպիսի՞ն է: Ինչո՞ւ ես այդպես կարծում:

Իմ  կարծիքով  կատուն  սուտասան  էր, որովհետև նա շանը խաբել էր և մորթիով իր համար վերարկու էր կարել։

  • Շունն ինչպիսի՞ն է: Ինչո՞ւ ես այդպես կարծում:

Շունը միամիտ էր, որովհետև հավատում էր սուտասան կատվին։

  • Շան անունից բողոք գրի՛ր կատվի դեմ:

Այս կատուն ինձ խաբել է և իր համար վերարկու է կարել իմ գնած մորթուց։

  • Կատվի անունից արդարացի՛ր:

Շունը ինձ ոչ մի մորթի էլ չի տվել։