Posted in Ճամփորդություններ

Ճամփորդություն

Ամռանը մենք ընտանիքով շատ ենք սիրում ճամփորդել:Այս տարի էլ գնացինք Աղվերան,Գառնի,Սևան,Աշտարակ,Դիլիջան,Ստեփանավան,Հարթագյուղ:Եղանք Հաղարծինի վանքում,Տառերի պուրակում:Հիացանք Դենտրոպարկի գեղեցիկ բնությամբ,տեսանք Սբ.Նիկոլայ Հրաշագործ եկեղեցին:Եղանք Վարդաբլուրում,որտեղ կա մի փոքր կղզի:Կղզուն հասնելու համար պետք է անցնել երկաթյա կամրջի վրայով,որով ոչ բոլորն են կարողանում անցնել:Ճանապարհին տեսանք նաև Տորմակ եկեղեցին,որտեղ նկարահանվել է 《Տերն ու ծառան》ֆիլմից մի հատված:Այս տարվա Խաղողօրհնեքի արարողությանը մասնակցեցինք Հարթագյուղի Սբ.Հովհաննես մատուռում:Այստեղ մարդիկ գալիս են ուղտագնացության:Նրանք երազանք են պահում և ոտքով 3կմ.բարձրանում մինչև մատուռ`խնդրելով Աստծուն կատարել այդ երազանքները:Այստեղ շատ խաչքարեր կան դրված տարբեր ընտանիքների կողմից,որոնց երազանքներն Աստված կատարել է:Մենք էլ ցանկացանք,որ Աստված բոլորին առողջություն և խաղաղություն տա: